Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

«Վերցրե՛ք ձեր դիերն ու հեռացե՛ք». «Արամ» ֆիլմի գլխավոր դերակատար Սիմոն Աբգարյանը՝ Էրդողանին

608
Ուրբաթ, 16 հոկտեմբերի, 2020 թ., 03:00
«Վերցրե՛ք ձեր դիերն ու հեռացե՛ք». «Արամ» ֆիլմի գլխավոր դերակատար Սիմոն Աբգարյանը՝ Էրդողանին

Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Le Figaro-ն հրապարակել է ֆրանսահայ ճանաչված դերասան, «Արամ» ֆիլմի գլխավոր դերակատար Սիմոն Աբգարյանի նամակը Էրդողանին.
«Մենք՝ հայերս, պայքարում ենք մեր երեխաների ապագայի համար՝ հիշելով մեր նահատակներին, ովքեր հրաժարվում են նահատակվել երկրորդ անգամ:
Չնայած ձեր զենքին, չնայած ձեր կրոնական կարգախոսներին, չնայած ձեր ջիհադիստներին, որոնք ամիսը 2,000 դոլար են ստանում, մեկ է, դուք չե՛ք հաղթի:
Վերցրե՛ք ձեր դիերն ու հեռացե՛ք: Հայերի երկիրը գիտելիքի երկիր է, մեղրի ու վարդերի երկիր, իսկ դուք չգիտեք, թե ինչ անել այդ ամենի հետ:
Այստեղ կանայք ուրախության թագուհիներ են: Այստեղ երաժշտությունն ու գինին անփոխարինելի սպեղանի են: Այստեղ կարելի է հավատալ կամ չհավատալ: Քանի որ մեր երկիրը սոսկ երկիր չէ, այլ՝ խաչմերուկ: Գիտե՞ք, թե ո՞վ է անցնում այդ խաչմերուկով՝ ողջ մարդկությունը:
Եթե ​​մտածում եք մեզ գառների պես մորթելու մասին, ապա իմացե՛ք, որ մենք մեծացել ենք առյուծ մայրերի արգանդում»: