«Չի բացառվում, որ լինի ուղիղ հարված Արցախի բժշկական ենթակառուցվածքներին». Արսեն Թորոսյան
![]() «Այս ժամանակատահվածում երրորդ անգամ եմ լինում Արցախում: Ստեփանակերտն ամբողջությամբ գտնվում էր ռմբակոծության տակ. հրթիռակոծվում էին թե՛ ռազմական օբյեկտները թե՛ խաղաղ բնակչությունն ու ոչ ռազմական օբյեկտները»,- այսօր ասուլսի ժամանակ հայտարարեց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարը հայտնեց, որ Ստեփանակերտում գտնվող բժիշկները հաճախ չեն կարողանում անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել ադրբեջանական ագրեսիայից տուժածներին, քանի որ Ստեփանակերտն ու մի շարք այլ քաղաքներ գտնվում են օդային տագնապի տակ: Նախարարի խոսքով՝ նույնիսկ շտապօգնության մեքենաները չեն կարողանում օգնության հասնել: «Ինքս եմ ականատես եղել Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցին շատ մոտ հարվածներին, այնքան մոտ էր, որ հիվանդանոցը դղրդաց հրթիռային հարվածից: Մեր բժշկական անձնակազմի մոտ կա այնպիսի տպավորություն, որ չի բացառվում՝ լինի ուղիղ հարված նաև բժշկական ենթակառուցվածքներին, ինչը կարելի է համարել պատերազմական հանցագործություն խաղաղ բնակչության նկատմամբ»,- հայտարարեց Արսեն Թորոսյանը: |

«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
20830.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
20330.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
15528.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
16228.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
19523.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
22521.10.2026, 13:12
