ՊԵԿ-ը հորդորում է բեռնափոխադրումներն իրականացնել Բավրայի անցակետով
Ելնելով անվտանգությունից՝ Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հայկական պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների սահմանահատման համար ընտրել Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսակետը՝ Բագրատաշենի մաքսակետի փոխարեն: Կոմիտեն հայտնում է, որ հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, այս մասին պայմանավորավծություն է ձեռքբերվել նաև Վրաստանի կառավարության հետ, որպեսզի Վրաստանից Հայաստան ժամանող հայկական պետհամարանիշներով բեռնատարներն ուղղորդվեն Բավրայի մաքսակետ: Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ-ից՝ ներառյալ դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումն իրականացնող հայկական պետհամարանիշներով բեռնատարները, որոնք արդեն իսկ ճանապարհին են կամ ունեն համակարգում գրանցված հայտարարագիր դեպի Բագրատաշեն, կկարողանան դուրս գալ այս անցակետով, իսկ մնացած բոլոր դեպքերում ՀՀ-ից հյուսիսային սահմանով ելքն իրականացվելու է Բավրայի անցակետով։ ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հորորդում է քաղաքացիներին ռազմական դրության պայմաններում լինել առավել զգոն և Հայաստան-Վրաստան ուղղություններով երթևեկելու համար ընտրել առավել անվտանգ ուղի: |
Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի
4918:48«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սննկացման գործընթացին. «Ժողովուրդ»
22809:24Բալթիմորի կամրջի փլուզումն ԱՄՆ-ում 81 մլրդ դոլարի առևտրային ճգնաժամ է առաջացրել (լուսանկար)
759Երեկ, 14:36Crocus City Hall-ը գրավադրված է «Գազպրոմբանկ»-ում
614Երեկ, 13:484 գյուղերի հարող տարածքներում առկա մայրուղային գազատարի վերատեղադրման հարց «Գազպրոմ Արմենիա»-ն չի քննարկել
689Երեկ, 00:06«Արարատի կոնյակի գործարան»-ի արտադրանքի ներմուծումն ու իրացումը Բելառուս արգելվել է
94625.03.2024, 22:06