«Գութան» փառատոնն այս տարի կանցկացվի Տավուշում
Սեպտեմբերի 25-26-ը Տավուշի մարզի սահմանապահ 13 համայնքներում՝ Բաղանիս, Կոթի, Բերդավան, Ոսկեպար, Բերքաբեր, Վազաշեն, Պառավաքար, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Արծվաբերդ, Մովսես, Այգեպար, Չինարի և Բերդ քաղաքում կանցկացվի Հայաստանի ավանդական երգի-պարի «Գութան» ամենամյա փառատոնը: Փառատոնին այս տարի մասնակցում է 13 համույթ: «Ակունք», «Սասնա Ծռեր», «Վան», «Արդվին», «Մասունք, «Նուբար», «Վերադարձ», «Գորանի», «Վարք Հայոց», «Սեբաստացիներ», «Մարաթուկ», «Արեգ» և «Մարաթուկցիներ» ազգագրական խմբերը ելույթներ կունենան սահմանապահ համայնքներում՝ մեկ խումբ՝ մեկ համայնք ձևաչափով, այնուհետև, բոլոր խմբերը միասին ելույթ կունենան Բերդում, որտեղ կկայանա գլխավոր համերգը: «Շուրջ 250 արտիստներ իրենց ավանդական, հայրենասիրական, ոգեկոչող և ժողովրդական երգ ու պարով նոր տրամադրություն կհաղորդեն մեր սահմանապահ տավուշցիներին ու զինվորներին, որի կարիքը կա հատկապես հուլիսյան իրադարձություններից հետո»,- նշել է Արսեն Գրիգորյանն ու հավելել, որ համավարակի պատճառով արտիստները ստեղծագործական դադար ունեցան և հիմա «Գութանի» շնորհիվ իրենց կուտակած ողջ սերն ու էներգիան կփոխանցեն սահմանապահ տավուշցիներին: |
«Միայն իրենց իշխանական ալիքներով է, որ հաջող գործարք են իրականացրել, այնինչ իրականում ողբ է». Տեր Արամ (տեսանյութ)
140Երեկ, 21:13«Հանգիստ մի՛ նստեք ու ասեք՝ ես իմ գործով կզբաղվեմ, ու ամեն ինչ նորմալ կլինի». Արսեն Գրիգորյան (տեսանյութ)
129Երեկ, 20:54«Ցեղասպանվեցինք, որովհետև մեզնից առավել ուրիշին սիրեցինք. այսօր պատմությունը կրկնվում է». Արշակ Սրբազանի ելույթը (տեսանյութ)
12124.04.2024, 01:54Մայր Աթոռը հայտարարություն է տարածել
13322.04.2024, 18:06«Հայ ժողովուրդն ամենուր պետք է շարունակի համախմբվել՝ հանուն Ցեղասպանության դատապարտման»․ Կաթողիկոս
16521.04.2024, 22:00«Հայի պատմությունը բնավ զիջումի քաղաքականության պատմություն չի եղել». Արամ Ա
14321.04.2024, 19:54