Շվեդիան մտափոխվել է և պատրաստվում է կարանտին մտցնել
![]() Շվեդիայի իշխանությունները մտափոխվել են իրենց հասցեին արված քննադատություններից հետո և պատրաստվում են մոտ ապագայում կարանտին սահմանել՝ վարակվածների թվի աճի դեպքում, գրել Է Bloomberg-ը: Երկրի գլխավոր համաճարակաբանի տվյալներով՝ վերջին շաբաթներին գրանցվել է բոլոր տարիքային խմբերում հիվանդացածների թվի աճ։ Ներկայումս միջոցառումների հնարավոր խստացումը և լիարժեք կարանտինի սահմանումը միայն քննարկվում է կառավարության կողմից, վերջնական որոշում դեռևս չի ընդունվել, ընդգծել է Թեգնելը: Նա նաև չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ սահմանափակումներ կարող են սահմանվել։ Նույն դիրքորոշումն ունի նաև Ստոկհոլմի առողջապահության վարչության ղեկավար Բյորն Էրիքսոնը, ով քաղաքացիներին կոչ է անում հետևել բժիշկների առաջարկություններին և պահպանել սոցիալական հեռավորությունը: Շվեդիան Եվրամիության միակ անդամն էր, որը հրաժարվում էր կորոնավիրուսի համաճարակի հետ կապված խիստ միջոցներ սահմանելուց։ Երկրի իշխանությունները պնդում էին, որ այդպես կհաջողվի խուսափել ազգային տնտեսության համար լուրջ ցնցումներից։ Սակայն երկրի ներսում և արտերկրում նման մոտեցման քննադատները պնդում էին, որ արդյունքը՝ ինչպես համաճարակաբանական, այնպես էլ տնտեսական, ավելի լավ չէր, քան նմանատիպ պայմաններով այլ պետություններում։ |

Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
11214.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
15913.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
13712.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
15010.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
18907.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
19907.09.2026, 14:12
