Գիտնականներին ապշեցրել է կորոնավիրուսի ճկունությունն ու ջերմակայությունը
![]() Կորոնավիրուսը զարմանալիրեն ճկուն է ու կայուն բարձր ջերմաստիճանի պայմաններում: Այս եզրահանգմանն են եկել հունգարացի գիտնականները: Ինչպես հայտնում է BBCNews-ը, գիտնականները որոշել են Sars-CoV-2-ը ծակել բարակագույն ասեղով, ինչպես փուչիկը: Բայց մասնիկն այդպես էլ չի պայթել: Մասնիկն ունեցել է 80 նանոմետր տրամագիծ, իսկ սուր ասեղն՝ ավելի փոքր: Ասեղը շուրջ 100 անգամ փորձել են մտցնել Sars-CoV-2-ի մեջ, սակայն ամեն անգամ մասնիկը տափակացել, բայց չի պայթել: Գիտնականները նաև տաքացրել են մասնիկը մինչև 90 աստիճան Ցելսիուս, նրա արտաքին տեսքն ու կառուցվածքը գրեթե փոփոխության չեն ենթարկվել, միայն մի քանի «փշեր» են պոկվել: Գիտնականները չեն թաքցնում իրենց զարմանքն առ այն, որ կորոնավիրուսի մասնիկներն այդքան ճկուն ու ջերմակայուն են: «Կոնորավիրուսի մեխանիկական հատկություններն ու ինքնավերականգնման հնարավորությունները նրան հնարավորություն են տալիս վարժվել ամենատարբեր բնական միջավայրերին»,- ասել են նրանք: |

«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
20830.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
20330.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
15528.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
16228.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
19523.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
22521.10.2026, 13:12
