Համաշխարհային բանկերը 18 տարում լվացել են 2 տրլն դոլար
Համաշխարհային խոշորագույն բանկերը 1999-2017թթ․ օգնել են իրենց հաճախորդներին շրջանցել պատժամիջոցները և լվանալ անօրինական կերպով ստացված 2 տրլն դոլարի միջոցները։ Այս մասին հետաքննություն է հրապարակել ամերիկյան BuzzFeed պարբերականը։ Կայքն անդրադառնում է ԱՄՆ ֆինանսների նախարարության ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի հատուկ ստորաբաժանման՝ FinCEN-ի (ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի ցանց) տրամադրության տակ հայտնված նյութերին: Փաստաթղթերը ներկայացնում են ավելի քան 2 հզր․, այսպես կոչված, բանկային հաշվետվություններ՝ հաճախորդների կասկածելի գործարքների վերաբերյալ՝ SAR (կասկածելի գործունեության հաշվետվություններ)։ «Կառավարական գաղտնի փաստաթղթերի հսկայական զանգվածն առաջին անգամ ցույց է տալիս, թե ինչպես են արևմտյան գլխավոր բանկերը տրիլիոն դոլարի կասկածելի գործողություններ իրականացրել՝ հարստացնելով իրենց և իրենց բաժնետերերին՝ միաժամանակ հեշտացնելով ահաբեկիչների, ավազակապետերի և նարկոմաֆիայի աշխատանքը: ԱՄՆ կառավարությունը, չնայած լայն լիազորություններին, չի կարող խանգարել դրան»,- ասված է հրապարակման մեջ։ Պարբերականի տվյալներով՝ ֆինանսական հաստատությունների ղեկավարությունն աչք է փակել կասկածելի գործողությունների մասին աշխատակիցների նախազգուշացման վրա: Բանկերը հույս ունեին, որ նման սխեմաների բացահայտման դեպքում կկարողանան համաձայնագիր կնքել ամերիկյան արդարադատության հետ, ինչը նախատեսում է միայն տուգանքներ: «Սակայն հետաքննությունը ցույց է տալիս, որ նույնիսկ պատասխանատվության ենթարկվելուց և տուգանքներից հետո այնպիսի բանկեր, ինչպիսիք են՝ JP Morgan Chas-ը, HSBC-ն, Standard Chartered-ը, Deutsche Bank-ը և Bank of New York Mellon-ը, շարունակել են փոխանցել կասկածյալների միջոցները»,- նշված է հրապարակման մեջ: |
«Մեզ դուրս են թողնում «Հյուսիս-Հարավ» մեգածրագրից». Վահե Դավթյան
13601:36«Ուրացումը՝ կենսակերպ»․ Պետրոս Մակեյան
110Երեկ, 16:18«Սամվել Ալեքսանյանի շահադիտական խորամանկությունը»․ Ոսկան Սարգսյան (լուսանկար)
143Երեկ, 10:18«Ինչպես կորցրել ենք վրացական էլեկտրաէներգետիկ շուկան, այնպես էլ առաջիկայում կկորցնենք իրանականը». Վահե Դավթյան
15120.04.2024, 23:48ԵՄ-ն կողմ է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
59618.04.2024, 22:48«Խորհրդային վագոններով Դիլիջանում տուրիզմ են զարգացնում»․ Ոսկան Սարգսյան
52717.04.2024, 16:36