«Տապանաքարային պատկերաքանդակ, 1842 թ., Շոշ, Արցախ». Համլետ Պետրոսյան
![]() Պատմաբան, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ու մեկնաբանել. «Տապանաքարային պատկերաքանդակ, 1842 թ., Շոշ, Արցախ: Այս հորինվածներն ունեն երեք հիմնական թեմա (թվարկումը աջից ձախ)՝ հանգուցյալի երկրային զբաղմունքը՝ իդեալականացված կերպարով, խնջույքը, ընտանիքը (մայրը, կինը, երեխաները)՝ սգի սենտենցիաներով: Վերին ձախ անկյունում քանդակված են սնդուկները՝ բանալիով և հանգուցյալի հորիզոնական (մահացած) կերպարով, հավանաբար այն սովորույթի պատկերումն է, երբ մահանալուց հետո առանձնացվում և փակի տակ են պահվում հանգուցյալի իրերն ու հագուստը: Արձանագրությունը. «Այս է տապան լուսահոգի/ Օվանեսին՝ եխպեյր/ն էր Առուստամի, որ է որդիք/ Աթա Թօրօոսեանին:/ Մեծ իշխան էր Շոշվա կեղին:/ Ով որ կարդա՝ ասէ՝ Ա[ստուա]ծ ողորմի: 1842-ին»: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12


