Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակաբաշխությանը մրցանակի դափնեկիր է դարձել թուրք հասարակական գործիչը
![]() Սեպտեմբերի 15-ին՝ պոլսահայ լրագրող, «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի ծննդյան 66-ամյակի օրը, տեղի է ունեցել նրա անվան միջազգային մրցանակաբաշխությունը: Այս մասին տեղեկանում ենք «Ակոս» պարբերականի կայքից: Այս տարի Թուրքիայից Հրանտ Դինքի անվան մրցանակի դափնեկիր է դարձել գործարար, վերլուծաբան և հասարակական գործիչ Օսման Քավալան, որը մեղադրվում է 2016 թվականին Թուրքիայում պետական հեղաշրջման փորձին մասնակցելու համար և ավելի քան 1000 օր է, ինչ գտնվում է բանտում: Հրանտ Դինքի անվան 12-րդ մրցանակաբաշխությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով տեղի է ունեցել առցանց ձևաչափով և հեռարձակվել է համացանցում: Մրցանակաբաշխության ժամանակ ելույթ է ունեցել պոլսահայ երգիչ Արտո Թունջբոյաջյանը: Մրցանակի դափնեկիր Օսման Քավալան բանտից նամակ-կոչ է հղել, որում հիշատակել է ազատության համար պայքարող այլ գործիչների, այդ թվում՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին փոխնախագահ, ազատազրկված Սելահեթթին Դեմիրթաշին: Մրցանակի դափնեկիր է դարձել նաև Մոզն Հասանը Եգիպտոսից, որը պայքարում է կանանց իրավունքների համար: Նա շնորհակալություն է հայտնել իր պայքարն ու աշխատանքը գնահատելու համար: Միջոցառման ժամանակ Հրանտ Դինքի այրին՝ Ռաքել Դինքը, կատարել է Հրանտի սիրելի «Ես բյուլբյուլ եմ» երգը: Մրցանակաբաշխության հեռարձակումն ավարտվել է 2006 թվականին Հենրի Նանենի մրցանակը ստանալուց հետո Հրանտ Դինքի ասված խոսքով: Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին՝ Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև՝ 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է ավելի քան 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
