Apple-ը ներկայացրեց 2020 թվականի նորույթները
![]() Apple ընկերությունը ներկայացրեց իր ամենամյա շնորհանդեսը, որի ժամանակ ցուցադրվեցին ընկերության նոր ձեռքբերումները: Բացելով շնորհանդեսը՝ ընկերության ղեկավար Թիմ Քուքն ասաց, որ այս անգամ կենտրոնանալու են երկու արտադրանքի վրա՝ iPad-ի և Apple Watch-ի: Նա մասնավորապես նշել է, որ վեցերորդ սերնդի Apple Watch-ը կարողանում է 15 վայրկյանում ցույց տալ արյան մեջ թթվածնի պարունակության մակարդակը: Այն նաև համալրվել է S6 նորագույն պրոցեսորով, որը նախորդից 20 տոկոսով ավելի արագ է աշխատում: Apple Watch Series 6 նորագույն ժամացույցն ունի նաև ժամանակի պահանջին համահունչ գործառույթ, որը վերահսկում է, թե ինչպես են օգտագործողը կամ նրա երեխան լվանում ձեռքերը: Գաջեթն արժե 399 դոլար: Դրա ավելի մատչելի տարբերակը ևս ներկայացվել է. Apple Watch SE-ն աշխատում է S5 պրոցեսորով և արժե 279 դոլար: Ներկայացվել է նաև նորագույն՝ 8-րդ սերնդի iPad, որն աշխատում է A12 Bionic պրոցեսորով: Այն երկու անգամ ավելի արագ է, քան Windows laptop նոթբուքը, 3 անգամ ավելի արագ, քան Android համակարգով աշխատող պլանշետը և 6 անգամ ավելի արագ, քան Chromebook-ը: Այն կարժենա 329 դոլար: Նորույթների շարքում է նաև iPad Air-ը, որի գինը մեկնարկում է 599 դոլարից: Նորույթի Touch ID-ն այժմ ներկառուցված է միացման ստեղնի մեջ, որը տեղակայված է պլանշետի վերին անկյունում: Առաջին անգամ իր շնորհանդեսի ընթացքում Apple-ը չներկայացրեց նոր iPhone, պատճառը կրոնավիրուսային սահմանափակումներն են: |

Գիտնականներն ստեղծել են գենետիկորեն մոդիֆիկացված բանաններ, որոնք չեն մգանում
46629.09.2026, 20:13
Ճապոնիայում կիրառել են աշխարհում առաջին «սրտի կպչուն վիրակապը», որը պատրաստվել է ցողունային բջիջներից (լուսանկար)
25729.09.2026, 18:37
Starship-ը վաղաժամ ավարտել է փորձնական թռիչքը
61928.09.2026, 22:55
Փարիզի կենտրոնում գալլական պաշտպանական կառույցների հետքեր են հայտնաբերել
63828.09.2026, 00:49
Միջերկրականի հատակին Մալթան ու Սիցիլիան կապող 13-հազարամյա «կամուրջ» են հայտնաբերել
59727.09.2026, 16:36
«Երկրի ուղեծիրն ու պտտման առանցքի կողմնորոշումը տիեզերքում դանդաղ փոփոխվում են»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
23427.09.2026, 02:06





