«Սա դպրոցը քանդելու ճանապարհ է». Արտակ Մովսիսյան
![]() ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանն այսօր «168 ժամ»-ի եթերում ասել է, որ ԿԳՄՍՆ-ի կողմից ներկայացված չափորոշիչների վերաբերյալ բացասական է արտահայտվել ողջ մասնագիտական հանրույթը. «Հիմա դրել է հանրային քննարկման, բայց երբ բացասական կարծիք ես արտահայտում, այդ թվում՝ պաշտոնյա անձինք ասում են՝ մեծ աղմուկ բարձրացավ. աղմկողն իրենք են, սա աղմուկ չէ, դժգոհության ձայն է»,- ասել է նա: Մովսիսյանն «աբսուրդային» է որակել այն հանգամանքը, որ 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը սկսվում է Վանի թագավորությունով. «Ասում են՝ տեսեք՝ 6-ում մենք 3-րդ և 2-րդ հազարամյակին և նախնադարին անդրադառնում ենք: 6-րդ դասարանի դասագրքում նյութն անհասկանալի է և չպատճառաբանված»,- նշել է նա: Նրա խոսքով՝ դրվել է մի կոնցեպցիա, որը ոչ մի քննադատության չի դիմանում. «Նման բան անել դպրոցի նկատմամբ, նախարարությանն է սա ուղղված, սա թշնամություն է ուղղակի: Չի կարելի, դպրոց է...: Սա ապազգային վտանգ է, սա դպրոցը քանդելու ճանապարհ է, և, բնականաբար, պետք է ամեն հնարավոր տարբերակներով կանգնեցնել այս ընթացքը»,- նշել է Արտակ Մովսիսյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
