ԱՀԿ-ն #COVID_19-ի օրական դեպքերի ռեկորդային աճ է գրանցել
1077
Երկուշաբթի, 14 սեպտեմբերի, 2020 թ., 11:40
![]() Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 307,9 հազարով, հայտնել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): Սա COVID-19-ով վարակվածների ռեկորդային ցուցանիշ է: Նախորդ առավելագույնը գրանցվել է սեպտեմբերի 6-ին՝ մեկ օրում 304,6 հազար դեպք։ Ամենից շատ վարակվածներ մեկ օրում գրանցվել են Հնդկաստանում՝ 94,3 հազար մարդ։ Հաջորդում են ԱՄՆ-ն ու Բրազիլիան՝ 45,5 հազար ու 43,7 հազար։ Չորրորդ տեղում Իսպանիան է՝ 12,1 հազար, 5-րդ տեղում Արգենտինան՝ 11,5 հազար դեպքով։ ԱՀԿ-ի տվյալներով՝ մինչ օրս կորոնավիրուսով վարակվել է 28,6 մլն մարդ: Կորոնավիրուսից ամենաշատ մահերը գրանցվել են ԱՄՆ-ում՝ 193,9 հազար, Բրազիլիայում՝ 131,2 հազար, Հնդկաստանում՝ 78,5 հազար: |

«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
20830.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
20330.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
15528.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
16228.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
19523.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
22521.10.2026, 13:12
