Վանի Հայկաշեն ամրոցում հայտնաբերվել է ուրարտական ազնվական կնոջ դամբարան
1801
Շաբաթ, 12 սեպտեմբերի, 2020 թ., 14:45
![]() Թուրք հնագետները Վանում իրականացված պեղումների ժամանակ հայտնաբերել են ազնվական կնոջ գերեզման, որն ապրել է Ուրարտական թագավորության ժամանակ: Նրա հետ մեկտեղ թաղվել են բազմաթիվ թանկարժեք զարդեր: Նրա զույգ ձեռքերին ապարանջաններ են եղել, ձախ ձեռքի մատը զարդարված է եղել բրոնզե մատանիով, իսկ ականջները՝ արժեքավոր ականջօղերով: Նաև դամբարանում հայտնաբերվել են կրծքազարդ և վզնոց՝ կիսաթանկարժեք քարերով, որը զարդարել է մահացածի պարանոցը: Կինը թաղված է եղել Հայոց Ձորի Երվանդունիք գավառի Հայկաշեն (այժմ՝ Չավուշթեփե) ամրոցի դամբարանում: Այստեղ պեղումները սկսվել են 2017 թվականից: Հաղորդվում է, որ դամբարանում թաղվել են ուրարտական թագավորական տան անդամները: Կնոջ մարմնի մնացորդները տարվել են լաբորատորիա, որտեղ կպարզեն նրա մահվան պատճառն ու տարիքը: |

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Շոշ գյուղի պատմական հուշարձանները (լուսանկար)
15213.10.2026, 22:54
Լճաշենում օծվել են նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը (տեսանյութ)
17811.10.2026, 18:54
«Արցախի դեմ պատերազմը պետք է դիտարկել նաև որպես ինքնության ոչնչացման քաղաքականություն»․ Հովիկ Ավանեսով (լուսանկար)
15008.10.2026, 14:00
«Կոնսերվատորիայի պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները». Վարդան Հակոբյան (ՈՒՂՂՎԱԾ)
23507.10.2026, 22:48
«Հայաստանի հանրային հեռուստաընկերության» գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի են ենթարկվել
19507.10.2026, 00:00
Թբիլիսիի կենտրոնում հայտնաբերվել են հայերեն արձանագրությամբ պատմական քարեր (լուսանկար)
17706.10.2026, 19:48
