Բացօթյա համերգ՝ Կամերային երաժշտության տան այգում
![]() Սեպտեմբերի 12-ին, ժամը 20։00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան այգում կտրվի Հայաստանի պետական կամերային նվագախմբի 2020-2021թթ․ համերգաշրջանի մեկնարկը։ Բացօթյա համերգի ընթացքում Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան) կներկայացնի Լյուդվիգ վան Բեթհովենի, Անտոնին Դվորժակի և Ջուզեպպե Տարտինիի ստեղծագործությունները։ Ի դեպ, Տարտինիի Ջութակի սոնատ սոլ մինոր ստեղծագործության կատարման ընթացքում նվագախմբին կմիանա երիտասարդ ջութակահարուհի Օվսաննա Հարությունյանը։ Օվսաննան առաջին անգամ չէ ելույթ ունենում ՀՊԿՆ-ի հետ։ 2020թ-ի ամռանը «ՕՊՈՒՍ 5» միջազգային փառատոնի շրջանակում ջութակահարուհին Հայաստանի պետական կամերային նվագախմբի երաժիշտների հետ համատեղ կատարել է Ֆելիքս Մենդելսոնի «Օկտետ» ստեղծագործությունը (3-րդ ջութակ): |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
