Կորոնավիրուսով վարակված ծննդկանը մահացել է
![]() ՌԴ Սարատովի մարզում կորոնավիրուսով վարակված ծննդկանը մահացել է ծննդաբերությունից մի քանի օր անց: Նրա երեխայի հետ ամեն ինչ կարգին է: 33-ամյա հղին կորոնավիրուսով վարակվելուց հետո նախ ստացել է ամբուլատոր բուժում, հետո տեղափոխվել է մասնագիտացված կենտրոն, որտեղ ամեն օր բժշկական խորհրդատվութուն է հրավիրվել նրա բուժման մարտավարութունը քննարկելու նպատակով: Երբ բուժառուի մոտ առաջացել է բազմօրգան անբավարարություն, որոշում է կայացվել նրան ծննդալուծելու: Երեխան ծնվել է առողջ, սակայն օրգանների անբավարարությունը խորացել է, ծննդկանը նախ միացվել է արհեստական շնչառության սարքին, ապա թոքերին ու սրտին ամբողջովին փոխարինող սարքին (ЭКМО): Սակայն երիտասարդ մոր կյանքը փրկել չի հաջողվել: Հավելենք, որ ծննդալուծումը տեղի է ունեցել հղիության 7-րդ ամսում, իսկ կորոնավիրուսային հիվանդության բարդացումը կապված է եղել նաև հղիության հետ: Երեխան ևս ծնվել է Covid-19 դրական ախտորոշմամբ, սակայն նրա մոտ բարդացումներ չեն գրանցվել: |

«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
20830.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
20330.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
15528.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
16228.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
19523.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
22521.10.2026, 13:12
