Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ազդեցությունը կզգացվի 2022-ից ոչ շուտ․ ԱՀԿ
![]() Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ազդեցությունը 2022-ից շուտ չի զգացվի: Նման կարծիք է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր գիտաշխատող Սումիա Սվամինաթանը։ «Պատվաստանյութից հետո ժամանակ կպահանջվի, որպեսզի մարդկանց առնվազն 60-70%-ն իմունիտետ ձեռք բերի, ինչը մենք անվանում ենք հավաքական իմունիտետ»,-ասել է նա: Ինչպես պարզաբանել է փորձագետը, կորոնավիրուսի ազդեցության նվազումը հնարավոր կլինի նկատել 2022-ին: Սակայն խոսքը ոչ թե վիրուսի ոչնչացման, այլ ամբողջ աշխարհում մարդկանց կյանքի վրա դրա ազդեցության նվազեցման մասին է։ Սվամինաթանի կանխատեսմամբ՝ լավատեսական սցենարի դեպքում, պատվաստանյութերը տարբեր երկրներ կմատակարարվեն 2021-ի կեսերին: Ինչպես հայտնել է EADaily-ը, աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 28 մլն դեպք, ապաքինվել է 20 մլն մարդ, մահացածների թիվը մոտենում է 1 միլիոնի: |

«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
20830.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
20330.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
15528.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
16228.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
19523.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
22521.10.2026, 13:12
