Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Մշակութային մի շարք օբյեկտներ կվերանորոգվեն. նախարարությունը ներկայացրել է ցանկը

339
Չորեքշաբթի, 09 սեպտեմբերի, 2020 թ., 21:35
Մշակութային մի շարք օբյեկտներ կվերանորոգվեն. նախարարությունը ներկայացրել է ցանկը

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով նախատեսվում է գումար հատկացնել մի շարք կրթական և մշակութային օբյեկտների (կինոկենտրոն, թվով 1 քոլեջ, թվով 2 դպրոց, թվով 4 թատրոն, թվով 1 գիտահետազոտական կենտրոն) հիմնանորոգման, առանձին սենյակների նորոգման, ցանկապատման գույքային և տեխնիկական հագեցվածության բարելավման համար։

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020 թվականի հաստատված բյուջեով մի շարք միջոցառումների գծով տնտեսված միջոցներից, ինչպես նաև Հայաստանում կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի հետևանքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում չեղարկվող միջոցառումների հատկացումներից 317,993.600 դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում հոդվածով՝ 85,596.4 հազար դրամ, Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին հոդվածով՝ 164,630.700 դրամ, Այլ կապիտալ դրամաշնորհներ հոդվածով՝ 60,000.000 դրամ և «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով՝ 7.766.500 դրամ) վերաբաշխման միջոցով իրականացնել մի շարք կրթական և մշակութային հաստատությունների շենքային պայմանների բարելավման գործընթացի կազմակերպման համար շինարարական աշխատանքներ:

ԸՆԴԱՄԵՆԸ 310,227.100 դրամ

«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ 85,596.400 դրամ

«Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ 29,000.000 դրամ

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ 60,000.000 դրամ

«Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ 47,818.800 դրամ

սանհանգույցների վերանորոգում 33,753.600 դրամ

ծառայողական մուտքի վրա ապակյա ծածկի իրականացում 14,065.200 դրամ

«Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն» ՊՈԱԿ 20,756.400 դրամ

«Ալ. Սպենդիարյանի անվան օպերային և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ 5,523.200 դրամ

«Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ 11,459.400 դրամ

«ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց» ՊՈԱԿ 35,000.000 դրամ

«Իջևանի Գ. Անանյանի անվան ավագ դպրոց» ՊՈԱԿ 12,089.800 դրամ

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ