«Նոր կարգով մաքսավճարը 3-4 անգամ ավել է կազմում». ապրանք ներմուծող քաղաքացի
Այսօր սեպտեմբերի 9-ին, ապրանք ներմուծողները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց: Սեպտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել հագուստի մաքսազերծման նոր ընթացակարգը, որով ներմուծվող հագուստը մաքսազերծվելու է մյուս ապրանքների մաքսազերծման ընթացակարգերով։ Մինչ այդ մաքսազերծումն իրականացվել է կիլոգրամով։ Նոր կարգի համաձայն՝ ներմուծողը պետք է ներկայացնի հաշիվ- ապրանքագիր որտեղ նշված կլինեն ապրանքների ստույգ քանակները, գները, անվանումներն ու մոդելները։ Ինֆորմացիայի ոչ լիարժեք հայտարարագրումը կբերի վարչարարության կիրառման։ «Ինձ ուղարկում են մաքսային պահեստ, ասում են՝ գնացեք պահեստում, բացեք ձեր ապրանքը, նայեք՝ յուրաքանչյուր ապրանքն ինչ որականիշ ունի: Ստիպված գնում եմ, ապրանքը փռում էդ կեղտոտ գետիններին, նայում եմ՝ ինչ որականիշ ունի, բերում եմ, ներկայացնում մաքսային մարմիններին. նրանք մաքսային չափորոշիչներով մաքսազերծում են ապրանքը 5500 դրամով՝ մի հատը, որը պատվիրել եմ Թուրքիայից՝ հատը 8 դոլարով»,- ասաց ակցիայի մասնակիցը՝ նշելով, որ օրենքը նոր չէ, պարզապես մինչ այս փոքր և միջին ձեռնարկատերերի համար չի գործել: «Եթե ապրանքը վաճառել եմ տասը հազար դրամով, հիմա էդ ապրանքը իմ վրա նստում ա տասը հազար դրամ, ես էդ ապրանքն ինչքանո՞վ վաճառեմ. մարդկանց գնողունակությունը երեք անգամ ընկել ա»,- դժգոհեց կինը: Նրա խոսքով՝ այժմ մաքսավճարը նախկինի համեմատ 3-4 անգամ ավել է կազմում: |
Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սևանա լճի հետ կապված աշխատանքների կազմակերպումը. «Ժողովուրդ» (լուսանկար)
122Երեկ, 09:36«Պարզաբանում՝ «Հարկային օրենսգրքի» փոփոխությունների վերաբերյալ»․ Բաբկեն Թունյան
14821.11.2024, 22:06««Օրինական» թալանի հերթը հասավ մասնագիտական ծառայություն մատուցող ԱՁ-ներին»․ Գրիգոր Երիցյան
14921.11.2024, 21:24«Նիկոլի համար հերոս են «Լֆիկ Սամոն», «ՍԱՍ-ի Արտակը», Երեմյանները, Գռզոն, ովքեր մուծվում են՝ իր ընտանիքի «կայֆերի» համար»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
14021.11.2024, 19:42«Իրական Հայաստանը՝ տնտեսական ու սոցիալական համապատկերում»․ Թադևոս Ավետիսյան
10720.11.2024, 14:36Հարսանեկան նվերներ, վարկ, ժառանգություն. ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը. «Ժողովուրդ»
9820.11.2024, 09:06