«Զարգացած երկիր ունենալու համար երբեմն անհրաժեշտ է հանդգնել». Նորայր Նորիկյան
![]() Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարիներ շարունակ պետությունը ղեկավարում էին օլիգարխները, կամ զարգացած երկիր ունենալու համար երբեմն անհրաժեշտ է հանդգնել Տարիներ շարունակ Հայաստանի տնտեսական վիճակի բնութագրիչները եղել են մրցակցության իսպառ բացակայությունը, առանձին ոլորտների մենաշնորհները, համակարգված կոռուպցիան, ինչպես նաև պետական պաշտոնյաների կողմից տնտեսության փաստացի կառավարումը: Պաշտոնյաների գերակշիռ մեծամասնությունը ապօրինաբար զբաղվում էր ձեռնարկատիրությամբ՝ կուտակելով միլիարդավոր ԱՄՆ դոլարներ: Հաստատված խաղի կանոնները Հայաստանը վերածել էր փակ տարածքի, որն օբյեկտիվորեն չէր կարող գրավիչ լինել քաղաքակիրթ աշխարհի ներդրողների համար: Երկիրը ղեկավարող մի քանի մարդիկ իրենց վարքագծով ու անկշտության մոլուցքով խրախուսում էին ապօրինի հարստացումը՝ տնտեսական գործունեությամբ զբաղվող սուբյեկտներին հանցագործությունների մեջ ներքաշման միջոցով նրանց առավել վերահսկելի դարձնելու նպատակով: Փաստորեն, տարիներ շարունակ պետությունը ղեկավարում էին օլիգարխները: 2018թ. թավշյա հեղափոխությունից հետո ստեղծվել է նպաստավոր իրավիճակ՝ զարգացած աշխարհի պատկերացումներին համաշունչ տնտեսական համակարգ կառուցելու համար: Այո՛, թեև համակարգված կոռուպցիան վերացել է, ինչպիսին որ կար նախկինում, սակայն, նկատի ունենալով, որ վերջին երկու տարիների ընթացքում տնտեսության ոլորտում խաղացողների որակական փոփոխություն և սեփականության վերաբաշխում տեղի չի ունեցել, այսինքն՝ բոլոր նրանք, որոնք նախորդ տարիների ընթացքում իրենց ձեռքին են պահել տնտեսության զարկերակը, այսօր պահպանում են իրենց այդ իրավունքը, հետևաբար պետք է արձանագրել, որ Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ առանձին ճյուղերում մենաշնորհային, իսկ մրցակցությունը դեռևս խնդրահարույց է: Այս ամենի պատճառը տնտեսական համակարգում բարեփոխումների իսպառ բացակայությունն է: Անհրաժեշտ է սկսել տնտեսական բարեփոխումների քաղաքականություն, որի մեկնարկի համար էական նշանակություն ունեն. Իհարկե՛, տնտեսության մյուս ոլորտների մասին հնարավոր կլինի խոսել առաջիկայում, բայց խորապես վստահ եմ՝ զարգացած երկիր ունենալու համար երբեմն անհրաժեշտ է հանդգնել: Ես այսպես եմ պատկերացնում ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ կառուցումը, և կառուցելու ենք իրապես ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ…»: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
