«Սիրելի կառավարություն, խնդրում եմ մի քիչ փող ուզել պարոն Ջանջուղազյանից». Լևոն Բարսեղյան
463
Շաբաթ, 05 սեպտեմբերի, 2020 թ., 14:20
![]() «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի կառավարություն, Խնդրում եմ մի քիչ փող ուզել պարոն Ջանջուղազյանից, Փամբակի թունելը (8կմ-ից մի քիչ ավելի) նորոգել, ավարտին հասցնել և գործարկել Երևան-Իջևան երկաթուղին: Գործի մեծ մասն արած է վաղուց, ափսոս է համ էլ: Հա, մեկ էլ երկաթուղին շահագործող ընկերությանը կարգի հրավիրեք: Դրա շնորհիվ մարդիկ գնացքով կգնան չքնաղ Ֆիոլետովո, Դիլիջան, Իջևան, նույնիսկ մինչև Ազատամուտ ու Կայան: Թե ուղևորափոխադրումից բացի ինչի կծառայի էդ երթուղին, չպատմեմ, ինձնից լավ գիտեք: Էս մեկն արեք, հետո էլի թունելի գործ կա: Ձեր՝ Կինո Երևանի մայլի երկաթուղային զորքերի կամրջաշինական դասակի հրամանատարի տեղակալ, պահեստի սերժանտ»: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
