Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Կարելի է եզրակացնել՝ մեր գործադիր իշխանությունը մոտ ժամանակներս էլ որոշում չի ունենալու Ամուլսարի մասին». Արա Գալոյան

459
Շաբաթ, 05 սեպտեմբերի, 2020 թ., 12:29
«Կարելի է եզրակացնել՝ մեր գործադիր իշխանությունը մոտ ժամանակներս էլ որոշում չի ունենալու Ամուլսարի մասին». Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ լրատվամիջոցները տարածեցին կառավարության աշխատակազմի ղեկավարի երկար խոսքը Ամուլսարի մասին, որից հասկանալի էր, որ առայժմ ոչինչ հասկանալի չէ: Գոնե կառավարության համար:
Մամուլը գրում է բանախոսը ասեց, որ «Շրջակա միջավայրի նախարարությունը նորանշանակ նախարարի գլխավորությամբ կոնկրետ գործողություններ է իրականացնում և մոտ ժամանակներս ինչ-որ պատկերացումներ կլինեն և դրանք կներկայացնեն հանրությանը»:
Փաստորեն կարելի է եզրակացնել, որ մեր գործադիր իշխանությունը մոտ ժամանակներս էլ որոշում չի ունենալու Ամուլսարի մասին: Պարզապես պատկերացում է ունենալու ու դրանք ներկայացնելու է հանրությանը:
Ափսոս պարզ չի թե հանրությունն ինչ է անելու այդ պատկերացումը (կամ պատկերացման հետ)»: