«Մեղադրյալ Քոչարյանը վաճառել է Հայաստանի ռազմավարական և հանքարդյունաբերական բոլոր օբյեկտները». Լևոն Գալստյան
![]() Բնապահպան Լևոն Գալստյանը «Ֆակտոր»-ի եթերում ի պատասխան հարցին, թե Ամուլսարի վերաբերյալ Քոչարյանի քննադատությունն արդյոք մտահոգությո՞ւն է նախկին նախագահի կողմից, թե՞ այլ հանգամանքներ կան, ասել է. «Ես էդ մարդկանց մասին ասելիք չունեմ, որովհետև բոլոր ղեկավար պաշտոններ զբաղեցրած մարդիկ ինձ համար հանցագործներ են: Իրենց ասածները գովազդելու կարիք չունեմ: Ես միայն մի բան գիտեմ, որ ոչ ոք չի կարող էս երկարատև պայքարը փորձել իր անձնական կամ խմբային շահագրգռվածության համար օգտագործել: Մեղադրյալ Քոչարյանը վաճառել է Հայաստանի ռազմավարական և հանքարդյունաբերական բոլոր օբյեկտները: Եթե մենք այս երկուսուկես տարիների ընթացքում լուրջ գտնվեինք, կբացահայտեինք, թե ոնց է Ագարակի կոմբինատը վաճառվել 600 հազար դոլարով, Կապանի կոմբինատը՝ 2,5 միլիոն դոլարով, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ 132 միլիոն դոլարով և այլն… Մեր ընդերքի շահագորոծումը 100 տոկոսով նվիրել ենք ռուսական, կանադական, օֆշորային կազմակերպությունների… Նրանք վճարում են ինչ-որ հարկեր, որ փշրանքներ են և շահագործում են մեր ժողովրդին ապագա սերունդներին պատկանող ընդերքը…»: Լևոն Գալստյանն իր խոսքում նաև հարց է հնչեցրել, թե Քոչարյանն այդ ամենի համար քաղաքական պատասխանատվության ենթարկվելո՞ւ է, թե՞ ոչ: Բնապահպանը շեշտել է նաև, որ նախկին նախագահին փոխկապակցված ընկերություններն Ամուլսարի ծրագրում կապալառուներ են: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
