Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Եթե պետական ծրագրերը չիրականացվեին, ձեզնից էդ գնով էլ չէին վերցնի». փոխմարզպետը՝ խաղողագործներին

355
Երեքշաբթի, 01 սեպտեմբերի, 2020 թ., 12:00
«Եթե պետական ծրագրերը չիրականացվեին, ձեզնից էդ գնով էլ չէին վերցնի». փոխմարզպետը՝ խաղողագործներին

«Գնային քաղաքականությունը՝ տվյալ գործարանի հետ: Դուք իրենց ասեք, օրինակ, ինչո՞ւ ես էս գնով վերցնում, այսինքն՝ էդ գործարանի հետ կարաք զրուցեք, մեր խնդրրն էն ա, որ մթերքը գետնին չմնա: Մարդիկ ընդունում են, ձեր բերքը գետնին չի մնում»,- խաղողագործների հետ հանդիպման ժամանակ ասաց Արմավիրի փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը: «Կիլոն 130 դրամն ինչ ա՞, այսինքն՝ լավ ա, որ չի մնում դաշտում, հա՞»,- հակադարձեց գյուղացին: «Եթե պետական ծրագրերը չիրականացվեին, համոզված եմ՝ ձեզնից էդ գնով էլ չէին վերցնի»,- արձագանքեց պաշտոնյան:

Տեսանյութը՝ «Ֆակտորի»