ԱՀԿ-ն թույլ է տվել երկրներին՝ դուրս գալ կարանտինից
![]() Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կողմ է, որ երկրները բացեն սահմանները կարանտինից հետո, սակայն կոչ է անում չմոռանալ կանխարգելիչ միջոցների մասին՝ աղետը կանխելու համար: ԱՀԿ նախագահ Թեդրոս Գեբրեյսուսը լիակատար աջակցություն է հայտնել տնտեսական ու հանրային շփումների վերսկսմանը. «Մենք ուզում ենք տեսնել՝ ինչպես են երեխաները դպրոց վերադառնում, մարդիկ՝ աշխատանքի: Բայց նաև ուզում ենք տեսնել՝ ինչպես է ամեն ինչ իր հունի մեջ ընկնում անվտանգ կերպով: Ինչքան շատ են երկրները վերահսկում վարակը, այնքան շուտ կարող են չեղարկել կարանտինային միջոցները: Վերաբացումն առանց վերահսկողության՝ աղետի բանաձևն է»: Ըստ ԱՀԿ նախագահի՝ կարանտինը չեղարկող պետությունները պետք է իրականացնեն 4 կարևոր քայլ. 1. Սահմանափակել վիրուսի փոխանցումը մեծաքանակ խմբերի միջև, 2. Պաշտպանել առավել խոցելի խմբերին, 3. Դիմակ կրել, լվանալ ձեռքերն ու պահպանել սոցիալական հեռավորություն, 4. Բացահայտել, մեկուսացնել, թեստավորել ու բուժել վարակակիրներին՝ հետևելով նրանց հետ շփվածներին |

«Հայաստանում բուժօգնության որակը որևէ կերպ կապակցված չէ պետական ծրագրերի հետ»․ Գևորգ Գրիգորյան
7513:42
«Արմենիա ԲԿ-ն արյան բանկ ունի, բայց հաճախորդներին Յոլյան է ուղարկում». Կարեն Հեքիմյան
33000:00
«Շոգ օրերին ջուրը ոչ միայն հագեցնում է ծարավը, այլև կանխում է առողջական խնդիրները»․ ՀՎԿԱԿ
16514.07.2026, 18:48
ԿԴՀ-ում Էբոլա վիրուսի հետևանքով մահերի թիվը հասել է 719-ի
51214.07.2026, 16:34
Բանջարեղեն և միրգ ընտրելիս պետք է հետևել մի շարք կանոնների
12914.07.2026, 13:42
ԱՄՆ-ում մահացել է «երկաթե թոքերով» վերջին հիվանդը (լուսանկար)
66413.07.2026, 23:41
