«ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն»․ #WSJ
![]() ԱՄՆ զինված ուժերը հարված են հասցրել Հորմուզի նեղուցում գտնվող իրանական Քեշմ կղզուն, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով ամերիկացի պաշտոնյաներին։ Ավելի վաղ իրանական IRNA-ն գրել էր, որ Քեշմ կղզում առնվազն հինգ պայթյուն է որոտացել։ Լրատվամիջոցի տվյալներով՝ կղզու բնակիչները հայտնել են, որ երկնքում երկու թռչող սարք են տեսել։ Ինչպես նշում է The Wall Street Journal-ը, ամերիկացի պաշտոնյաներն այս գործողությունները բնութագրել են որպես պաշտպանական։ Դրանց նպատակն է Իրանին զրկել Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա անարգել հարձակումներ իրականացնելու հնարավորությունից։ Ի տարբերություն հակամարտության նախորդ փուլերի՝ ԱՄՆ-ն այս անգամ հրապարակայնորեն չի հայտարարել այդ հարվածների մասին։ Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ ամերիկյան կողմը միտումնավոր չի հրապարակայնացնում այս գործողությունը, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե պատրաստվում է վերսկսել ռազմական գործողությունները։ |

Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում գտնվող նավթային հանգույցին
10714:43
Ադրբեջանը վնասազերծել է երկրի օդային տարածք ներթափանցած իրանական ԱԹՍ-ներ
12314:01
Կինը տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
11111:18
Ադրբեջան-Իրան սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել
16711:01
Ֆլորիդայում ավիավթարի հետևանքով 9 մարդ է զոհվել (տեսանյութ)
25209:01
Իրանական նավի կապիտանը զոհվել է ԱՄՆ-ի հարվածից
288Երեկ, 23:55
