Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանը ԵԱՏՄ-ում պահանջում է Ռուսաստանի կողմից հայկական արտադրանքի նկատմամբ կիրառված սահմանափակումները ճանաչել առևտրային խոչընդոտ, սակայն այդ պահանջի քննարկումը Հայաստանի իսկ նախաձեռնությամբ մեկ շաբաթով հետաձգվել է։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հրաժարվում է բացահայտել պատճառը՝ հայտարարելով, որ դա աշխատանքային գործընթաց է։ Մինչդեռ հարցի լուծումից կախված է ոչ միայն հայ արտադրողների արտահանման հնարավորությունը, այլև ԵԱՏՄ-ի ներսում Հայաստանի տնտեսական շահերի պաշտպանությունը։ Այս մասին նոյեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նախարարը հաստատել է, որ հետաձգումը տեղի է ունեցել իր և ԵԱՏՄ-ում համապատասխան նախարարի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում։ Թե ինչու է Հայաստանը, որը ամիսներ շարունակ պահանջում է վերացնել իր արտադրանքի նկատմամբ սահմանափակումները, ինքն առաջարկել հետաձգել այդ հարցի քննարկումը, Պապոյանը չի բացահայտել։ «Ոչ միայն չեմ ուզում ասել, այլ նաև ճիշտ չէ, որ ես դա ասեմ։ Եթե ճիշտ լիներ, որ ես դա ասեի, կասեի»,- ասել է նախարարը։ Ռուսաստանի սահմանափակումները՝ հայկական արտադրանքի դեմ․ Հիշեցնենք, որ Ռուսաստանը 2026 թվականի մայիսից փուլ առ փուլ սահմանափակումներ է կիրառում Հայաստանից մի շարք ապրանքների ներմուծման նկատմամբ։ Ռուսական կողմը դա հիմնավորում է բուսասանիտարական պահանջների խախտումներով։ Սահմանափակումների տակ են հայտնվել հայկական ծաղիկները, միրգը, բանջարեղենը, հատապտուղները, խաղողը, կարտոֆիլը, չրերը և այլ ապրանքներ։ Հետագայում սահմանափակումների շրջանակն ընդլայնվել է՝ ներառելով նաև ձկնամթերքի և այլ արտադրատեսակների որոշ խմբեր։ Սեպտեմբերին Հայաստանը պաշտոնապես բողոքարկել է Ռուսաստանի սահմանափակումները ԵԱՏՄ շրջանակում։ Հայկական կողմը դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ պահանջելով դրանք ճանաչել առևտրային խոչընդոտ։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 21-ին հայտնել էր, որ եթե սահմանափակումները ճանաչվեն առևտրային խոչընդոտ, ապա դրանք կիրառող երկիրը պետք է 30 օրվա ընթացքում վերացնի դրանք։ Սակայն այստեղ կա մի կարևոր հանգամանք․ ԵԱՏՄ-ի այս հարցով որոշումը պետք է ընդունվի կոնսենսուսով։ Այսինքն՝ Ռուսաստանի համաձայնությունը ևս անհրաժեշտ է։ Եվ հենց Ռուսաստանն է այն երկիրը, որի դեմ Հայաստանը բողոք է ներկայացրել։ «Եթե այն սահմանափակումները, որ մեր նկատմամբ կիրառվել են, անդամ մյուս երկրները խնդիր չտեսնեն դրա հետ, ես կարող եմ ասել՝ անդամ մյուս երկրները պետք է սպասեն իրենց հերթին»,– հայտարարել է Պապոյանը։ Այս հայտարարությունը փաստացի զգուշացում է ԵԱՏՄ անդամ մյուս երկրներին․ եթե միության ներսում թույլատրվում է սահմանափակել մեկ երկրի արտադրանքի մուտքը մյուսի շուկա, ապա նույն մեխանիզմը կարող է կիրառվել նաև մյուս անդամների նկատմամբ։ Սակայն Հայաստանի դիրքորոշման համար վճռորոշ է ոչ թե հայտարարությունների կոշտությունը, այլ այն, թե ինչ արդյունք կգրանցվի նոյեմբերի 10-ին։ Պապոյանը հրաժարվել է մանրամասնել, թե ինչ պայմանավորվածության արդյունքում է նիստը հետաձգվել։ Այս պահին հրապարակային տեղեկություններ չկան, որ Ռուսաստանը համաձայնել է վերացնել սահմանափակումները կամ հայկական կողմին որևէ երաշխիք է տվել։ Հնարավոր է՝ հայկական կողմը բանակցությունների համար լրացուցիչ ժամանակ է խնդրել։ Հնարավոր է՝ քննարկվում են փոխզիջումային լուծումներ։ Սակայն այս վարկածներից որևէ մեկը հաստատված չէ։ Հարց է առաջանում՝ եթե Հայաստանի պահանջը հիմնավոր է, և սահմանափակումները հակասում են ԵԱՏՄ կանոններին, ապա ինչո՞ւ է անհրաժեշտ եղել հետաձգել դրանց քննարկումը։ Արդյո՞ք հայկական կողմը սպասում է Ռուսաստանի հետ նոր պայմանավորվածության, թե՞ ԵԱՏՄ ներսում փորձում է ապահովել որոշման ընդունման համար անհրաժեշտ քաղաքական աջակցությունը»: Մինչդեռ հայկական արտադրողների համար ժամանակը շարունակում է անցնել։ Սահմանափակումները կարող են հարվածել արտահանողներին, գյուղատնտեսական տնտեսություններին և այն բիզնեսներին, որոնց հիմնական շուկան Ռուսաստանն է։ Նոյեմբերի 10-ի քննարկումը, հետևաբար, պարզապես հերթական նիստ չէ։ Այն կարող է ցույց տալ՝ արդյոք ԵԱՏՄ-ն ունի գործուն մեխանիզմ՝ իր անդամների տնտեսական շահերը պաշտպանելու համար, թե՞ միության ներսում քաղաքական և տնտեսական ուժերի հարաբերակցությունն ավելի կարևոր է, քան ընդհանուր կանոնները։ Հայաստանի իշխանությունները պահանջում են վերացնել սահմանափակումները, բայց հանրությանը դեռ չեն բացատրել՝ ինչու են հետաձգել այդ պահանջի քննությունը։ |

«Բիզնեսները կապարակնքվել են. խնդիր չեք տեսնո՞ւմ, որ հարկ չեն գեներացնում»․ հարց՝ Էդուարդ Հակոբյանին (տեսանյութ)
016:06
«Ձեր կառավարությունը տարիներ շարունակ Ադրբեջա՞ն է ֆինանսավորել». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
12112:06
«Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումն իրականացվում է սովորական ռեժիմով»․ #Интерфакс
15011:37
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
10910:06
Բելառուսում արգելել են հայկական 7 տարվա հնեցմամբ «Արամե» կոնյակի վաճառքը
45130.10.2026, 16:07
Հաքերները Binance կրիպտոբորսայից 6,3 միլիարդ դոլարի կրիպտոարժույթ են գողացել
40430.10.2026, 13:06
