Նոր բացահայտումներ Վանում հայտնաբերված ուրարտական դամբարանադաշտի պեղումների ժամանակ
![]() Վան քաղաքից 26 կմ հեռավորության վրա գտնվող Չավուշթեփե բերդում (հայկական անվանումներով Սարդուրիխինիլի կամ Հայկաբերդ) հայտնաբերված նեկրոպոլի (դամբարանադաշտ) տարածքում թուրքերը շարունակում են պեղումներ իրականացնել: Թուրքիայի Մշակույթի և տուրիզմի նախարարության արտոնությամբ Սարդուրի 2-րդի կառուցած բերդի տարածքում իրականացվող պեղումները գլխավորում է Վանի «100-րդ տարի» համալսարանի Հնագիտության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Ռաֆեթ Չավուշօղլուն: 3-րդ տարին շարունակվող պեղումների արդյունքում նախկինում հայտնաբերված 2750 տարվա գերեզմանների ուսումնասիրությամբ ուրարտական պետության այդ հատվածում հայտնաբերվել էին թաղումն իրականացնելու 4 ձևեր: Դրանցից առաջինը՝ դիակիզումից հետո մոխիրը կճուճի (սափորի) մեջ դնելով թաղելու ձևն է, երկրորդը դամբարաններն են, երրորդը՝ զարդանախշ սենյակի տեսք ունեցող գերեզմանները և չորորդը՝ ուղղակի հողի մեջ թաղելը, գրում է Ermenihaber-ը: Շարունակվող պեղումների արդյունքում օրերս հայտնաբերվել է հուղարկավորության 5-րդ տարբերակը: 50քմ տարածքում հայտնաբերված գերեզմանները գրեթե ամբողջությամբ կառուցված են ավազաքարերից: Նոր հայտնաբերված 5-րդ ձևով ենթադրաբար թաղել են կառավարիչներին: Նշվում է, որ այդ գերեզմաններն ունեն ավազաքարերից շինված ցուցանակներ, որոնք կարող են հասնել 1-ից 4 հատի: Աշխատանքները ղեկավարող թուրք պրոֆեսորի խոսքով իրենք առաջին անգամ են հանդիպում կանգնեցված գերեզմանաքարերով ուրարտական շրջանի գերեզմանների: Չավուշօղլուն ավելացրել է նաև, որ այս ձևով կառուցված գերեզմաններում հանգուցյալների թաղումը կատարվել է ինչպես դիակիզման եղանակով, այնպես էլ սովորական եղանակով: Հիշեցնենք, որ ըստ ավանդության՝ Հայկաբերդն այն վայրն է, որտեղ Բելի դեմ հաղթական ճակատամարտից հետո Հայկ նահապետը հիմնել է Հայք դաստակերտը, որի անունով էլ շրջակա տարածքը կոչվել է Հայոց ձոր։ Ավելի ուշ Վանի հայկական թագավորության արքա Սարդուրի 2-րդը կառուցել է բերդը՝ անվանելով այն Սարդուրիխինիլի։ |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
