Այսօր բացօթյա մենահամերգ կլինի Գյումրիում
![]() ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, oգոստոսի 30-ին՝ ժամը 19:00-ին «Gyumri Garden House»-ի բակում կկայանա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանի «Երգիր ինձ հետ» խորագրով բացօթյա մենահամերգը, նվագակցող՝ Ելենա Վարդազարյան: Համերգն իրականանում է հայ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված համերգաշարի շրջանակում: Միջոցառման ընթացքում Վ. Ավանյանը կկատարի ոչ միայն Ա. Հարությունյանի, այլև հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների վոկալ ստեղծագործությունները: Երեկոյի հատուկ հյուրն է ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար, կոմպոզիտոր, ջազմեն Վահագն Հայրապետյանը, որը գյումրեցի հանդիսատեսին կներկայացնի թե՛ հեղինակային, թե՛ հայտնի ու սիրված ջազ մեղեդիների սեփական մշակումները: Համերգաշարի շրջանակում նախատեսվում են նաև ելույթներ Լոռու և Արագածոտնի մարզերում: Մուտքն ազատ է: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
