Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Սևանա լճի ափին շինարարություն է կասեցվել». Դավիթ Գրիգորյան

636
Շաբաթ, 29 օգոստոսի, 2020 թ., 19:10
«Սևանա լճի ափին շինարարություն է կասեցվել». Դավիթ Գրիգորյան

Շրջական միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

Ֆեյսբուք սոցիալական ցանցի մի օգտատեր իր էջում տեղեկատվություն էր տարածել, թե Շողակաթ համայնքի Դրախտիկ գյուղի 1֊ին փողոց 83/3 հասցեում՝ Սևանա լճի ափին գտնվող նորակառույցում շինարարություն է իրականացվում։

Տեղեկացնում ենք, որ 2020 թվականի օգոստոսի 26֊ին՝ Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ֊ի պահպանության բաժնի և Սևանի մասնաճյուղի աշխատակիցներն արձանագրել են, որ սույն շինարարությունն իրականացվել է ազգային պարկի ենթակա տարածքում՝ առանց բնապահպանական փորձաքննության։

Թեև տարածքի վարձակալն ունեցել է համայնքի կողմից տրամադրված շինարարության թույլտվություն, սակայն հաշվի առնելով պարտադիր բնապահպանական փորձաքննության անցկացման անհրաժեշտությունը՝ «Սևան» ազգային պարկը» համապատասխան ծանուցմամբ տեղեկացրել է շինության սեփականատիրոջն առկա անհամապատասխանության մասին։

ՇՄԱԳ փորձաքննության ՀՀ օրենքի 14֊րդ հոդվածի համաձայն՝ ԲՀՊՏ֊ներում իրականացվող ցանկացած գործունեություն ենթակա է ՇՄԱԳ փորձաքննության։ Ելնելով վերոգրյալից, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի ցուցումով, օրենքով սահմանված կարգով շինարարությունն անհապաղ դադարեցվել է։

✅Այս պահին վերոհիշյալ հասցեում որևէ աշխատանք չի իրականացվում։
Համապատասխան արձանագրությունը կցված է հրապարակմանը»։

«Սևանա լճի ափին գտնվող նորակառույցում շինարարությունը կասեցվել է». Դավիթ Գրիգորյան
«Սևանա լճի ափին գտնվող նորակառույցում շինարարությունը կասեցվել է». Դավիթ Գրիգորյան