«Ռուսաստանի համար սա բացառիկ դեպք է, երբ բնակչությունը հաղթում է բիզնես շահին». Արման Ղարիբյան
![]() «Իրավունքի ուժը» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. « Ռուսաստանում Կուշտաու սարը հանքարդյունաբերությունից փրկելու համար պայքարը կարծես թե հաջող ավարտ է ունենալու։ Չնայած ուժայինները քանիցս բռնություններ են գործադրել տեղի բնակչության նկատմամբ, ձերբակալել են ցուցարարներին, բայց մարդկանց հաջողվել է իշխանություններին ստիպել լսել իրենց ձայնը։ Սեպտեմբերի 4-ին հավանաբար սարը կստանա հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ։ Ի դեպ, Կուշտաուի համար պայքարի ձևերը շատ նման են Ամուլսարի պահապանների գործողություններին․ բացառապես խաղաղ հավաքներ, տեղում պոստերի ստեղծում և տարածքի վերահսկողություն։ Այլ համայնքներից ևս մարդիկ աջակցել են Կուշտաուի փրկության համար տարվող պայքարին։ Սոդա արտադրող բաշկիրական ընկերությունը Կուշտաու սարում հանք շահագործելու թույլտվություն էր ստացել, սակայն տեղի բնակիչների պայքարի շնորհիվ հնարավոր եղավ փրկել սարը ու շրջակա բնությունը կործանումից։ Ռուսաստանի համար սա բացառիկ դեպք է, երբ բնակչությունը խաղաղ հավաքների միջոցով հաղթում է բիզնես շահին։ Պայքարի մասին ֆիլմ է պատրաստել Կսենիա Սաբչակի թիմը»: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
