Սկանդալ շախմատային աշխարհում. Հայաստանի ընտրանին հրաժարվել է շարունակել պայքարը
![]() Հայաստանի շախմատի հավաքականը հրաժարվել է շարունակել առցանց անցկացվող օլիմպիադայի քառորդ եզրափակիչ փուլի հանդիպումը: Հնդկաստանի հավաքականի հետ առաջին մրցամարտն ավարտվել է հնդիկ շախմատիստների նվազագույն առավելությամբ՝ 3,5:2,5: Սակայն պարզվել է, որ 5-րդ խաղատախտակի վրա, որի վրա հանդես է եկել Հայկ Մարտիրոսյանը, ծրագրային խնդիր է ծագել, որի պատճառով հայ շախմատիստը չի կարողացել քայլ կատարել և նրա հաշվին պարտություն է գրանցվել: Հայաստանի հավաքականը բողոքարկել է այդ պարտիան և առաջարկել է այն վերսկսել այն քայլից ու այն ժամաքանակից, որից հետո առցանց հարթակում ծրագրային խնդիր է առաջացել: Սակայն ՖԻԴԵ-ն, որը օլիմպիադայի անցկացման պատասխանատուն է, չի բավարարել մեր հավաքականի պահանջը: Արդյունքում Հայաստանի ընտրանին հրաժարվել է շարունակել հանդիպումը և թիմը տեխնիկական պարտություն է գրանցել: Հնդկաստանը մտել է կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի Ադրբեջան – Լեհաստան զույգի հաղթողի հետ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանը առցանց օլիմպիադայի քառորդ եզրափակչում է: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
