Դաշնակահար Եվա Գևորգյանը «Գրան պրի» և հատուկ մրցանակ է ստացել Չիկագոյի միջազգային մրցույթում
372
Ուրբաթ, 28 օգոստոսի, 2020 թ., 12:20
![]() Երիտասարդ դաշնակահարուհի, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատար, «Երազարտ» ծրագրի սան Եվա Գևորգյանը «Գրան պրի» է ստացել Չիկագոյի միջազգային երաժշտական մրցույթում (Chicago International Music Competition): Բացի այդ, դաշնակահարուհին հատուկ մրցանակ է ստացել՝ Ֆ․ Շոպենի ստեղծագործության լավագույն կատարման համար։ Մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 22 երկրի 400-ից ավելի երաժիշտ։ Մրցույթի նպատակներից է նաև նպաստել մշակութային փոխանակությանն ու հայտնաբերել երիտասարդ տաղանդներին։ Եվա Գևորգյանն այժմ պատրաստվում է մասնակցել Ֆ․ Շոպենի անվան դաշնակահարների միջազգային մրցույթին, որն ավանդաբար անցկացվում է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում։ Այն համավարակի պատճառով հետաձգվել է, և կանցկացվի 2021-ին։ ![]() ![]() |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12


