Ռուսաստանը հնարավոր է համարում Թուրքիայի հետ ուղղաթիռի համատեղ արտադրությունը
![]() Ռուսական պետական պաշտպանական արդյունաբերության կազմակերպության՝ «Rostec»-ին կից «Vertolety Rossii» հոլդինգի գլխավոր տնօրեն Անդրեյ Բոգինսկին հայտարարել է, որ իրենք բաց են Թուրքիայի հետ ուղղաթիռների արտադրության հարցով համագործակցելու համար։ Բոգինսկին նախ հիշեցրել է, որ 2019-ին Ռուսաստանը Թուրքիային 3 միավոր Ka-32 բազմաֆունկցիոնալ ուղղաթիռ է մատակարարել, որոնք օգտագործվում են հրդեհաշիջման աշխատանքների համար։ «Մեր ստացած տեղեկությունների համաձայն՝ դրանք բավական բարձր արդյունավետություն են ցույց տալիս։ Սա համագործակցության 1-ին քայլն է։ Ռուս պաշտոնյան ավելացրել է, որ Թուրքիան ու Ռուսաստանը կարող են համագործակցել նաև ուղղաթիռների տեխնոլոգիաների և արտադրության ոլորտում։ «Մենք բաց ենք Թուրքիայի հետ տեխնոլոգիաների ու արտադրության ոլորտում համագործակցության համար։ Խնդիրը կապված է շուկայում տիրող իրավիճակի ու արտադրվող արտադրանքի ապագայի հետ։ Պատրաստ ենք քննարկել այս ոլորտում մեր համագործակցությունը»,- է Բոգինսկիի խոսքերն է փոխանցում Ermenihaber-ը։ Հիշեցնենք, որ Բոգինսկին անցյալ տարի Մոսկվա այցելած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Թուրքական ավիացիայի ու տիեզերագնացության արդյունաբերության ընկերության արտադրած պահեստամասերը կարող են օգտագործվել Ռուսաստանում։ «Ռուսաստանը հնարավոր է համարում նաև Թուրքիայի հետ համատեղ ուղղաթիռի արտադրությունը»,- ավելացրել է Բոգինսկին։ |

«Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունը»․ Գառնիկ Դանիելյան
137Երեկ, 15:54
ԱԺ հանձնաժողովներում շարունակվում են 2027թ. բյուջեի նախնական քննարկումները (տեսանյութ)
125Երեկ, 10:00
«Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից մի շարք երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելք»․ ՊԵԿ
14303.11.2026, 10:30
2027թ. բյուջեի նախագծի քննարկումները շարունակվում են (տեսանյութ)
13503.11.2026, 10:00
Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
15703.11.2026, 09:06
«Յուրաքանչյուր ռազմավարական որոշում կարող է ունենալ տասնամյակներով զգացվող հետևանքներ». Մհեր Մելքոնյան
18403.11.2026, 00:42
