Մեկ ամսում Հայաստանի պետական պարտքն աճել է մոտ 221 մլն դոլարով. «Ժողովուրդ»
Այս տարվա հուլիսի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 7.939 մլրդ ԱՄՆ դոլար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ մեկ ամսում պետական պարտքն աճել է մոտ 221 մլն դոլարով կամ 2.8%-ով։ Իսկ, ահա, տարեսկզբի համեմատ՝ պետական պարտքն ավելացել է 618 մլն դոլարով կամ 8.4%-ով։ ՀՀ կառավարության պարտքը՝ դոլարային արտահայտությամբ, կազմել է 7,460.94 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով 2019թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 9.16%-ով, իսկ 2019 և 2018թթ․ հուլիսի 31-ի նկատմամբ աճելով համապատասխանաբար 15.47%-ով և 20.69%-ով: ՀՀ կառավարության արտաքին պարտքը՝ դոլարային արտահայտությամբ, կազմել է 5,576.65 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով 2019 թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 5.26%-ով, իսկ 2019 և 2018թթ․ հուլիսի 31-ի նկատմամբ աճելով համապատասխանաբար 13.47%-ով և 14.4%-ով: Հիշեցնենք, որ 2019թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 7.324 մլրդ ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա համեմատ՝ պետական պարտքի ծավալն աճել է մոտ 402 մլն դոլարով կամ 5.8%-ով»: Մանրամասները՝ թերթի համարում: |
«Կառավարության այսօրվա նիստն ինձ հունից հանեց»․ Հրանտ Բագրատյան
4916:54«Շրջանառության հարկն առաջիկա տարիներին պետք է ընդհանրապես դուրս գա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7312:18«Ֆինանսաբանկային հատվածն ուղղակի կսնանկացնի տեղական արդյունաբերությունը». Սուրեն Պարսյան
11002:06«Ադրբեջանն ստիպված է ավելացնել ռուսական գազի ներկրումը»․ Վահե Դավթյան
99Երեկ, 21:54«Ինչի Ադրբեջանի գազը թունավո՞ր է, որ չգնենք»․ ՔՊ-ական պատգամավոր
14927.04.2024, 11:00«Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռևերանսներին»․ Վահե Դավթյան
21127.04.2024, 10:30