Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Ժողովրդավարության մահակի երկու ծայրը». Դերենիկ Մալխասյան

429
Շաբաթ, 22 օգոստոսի, 2020 թ., 01:15
«Ժողովրդավարության մահակի երկու ծայրը». Դերենիկ Մալխասյան

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովրդավարության մահակի երկու ծայրը

Երևան-Սևան ճանապարհը փակել են ու պահանջում են, որ պետությունը թույլ տան Սևանից ձուկ բռնելը հին կարգով շարունակել։
Պետությունը գտնում է, որ Սևանից որոշակի չափի կամ կատեգորիայի ձուկ բռնելը վնասում է լճի ֆլորայի ու ֆաունային։ Ուստի պետք են սահմանափակումներ։
Ճանապարհը փակող ձկնորսները, համոզված եմ, որ կարող են 3 հազար ու ավել ստորագրություն հավաքել՝ ձուկ բռնելու սահմանափակումների վերացման կողմ, որով կարող են հայտարարել, որ համայնքը/համայնքները դեմ են ձուկ բռնելու սահմանափակումներին։
Ի՞նչ պետք է անի կառավարությունը՝ ընդունի՞ ձկնորսների պահանջները, թե՞ շարժվի ըստ փորձագիտական գնահատականների»։