«Թուրքիան Սև ծովում բացահայտել է բնական գազի մեծ պաշարներ». Վարուժան Գեղամյան
![]() Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիան Սև ծովում բացահայտել է բնական գազի մեծ պաշարներ՝ շուրջ 800 մլրդ խորանարդ մետր։ Այս ծավալը կբավարարի Թուրքիայի էներգետիկ պահանջը մոտ 20 տարվա համար։ Սակայն գազի արդյունահանումն սկսելու համար կպահանջվի մոտ 7-10 տարի։ 1980-ականների Թուրքիայում կար մի կատակ։ Այն ժամանակի վարչապետ Թուրգութ Օզալը գիտնականներին ուղարկում է Թուրքիայի տարածքում նավթ գտնելու։ Որոշ ժամանակ անց նրանք վերադառնում են և ասում. «Պարո՛ն Օզալ, Թուրքիայում նավթ չկա»։ Ինչին ի պատասխան Օզալը նայում է դեպի երկինք ու ասում. «Շնորհակալ եմ, Աստված, հիմա մենք ստիպված ենք աշխատել»։ Եթե գազի պաշարների մասին լուրը հաստատվեց, դա էականորեն կազդի Թուրքիայի արտաքին քաղաքականության վրա։ Մի քանի օր առաջ Էրդողանը հայտնեց, որ այսօր՝ ուրբաթ օրը, պատրաստվում է մի մեծ ավետիս հայտնել, որը կփոխի Թուրքիան։ Շատերը կարծում են, որ հենց գազի մասին է ասելու Էրդողանը։ Կհետևենք»։ |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
