Գյումրու համայնքապատկան թանգարանները պատրաստ են ընդունել այցելուներին
![]() Գյումրու համայնքապատկան թանգարանները հանրապետության մյուս թանգարանների նման պարետի որոշմամբ բաց են այցելուների համար: Կորոնավիրուսային հիվանդության պայմաններում թանգարանները գործունեությունը իրականացնելու են՝ հետևելով պարետի սահմանած կանոններին՝ մուտքը դիմակներով ու միայն ջերմաչափումից հետո, բացառելով յուրաքանչյուր 20 քառ. մետրի հաշվարկով 10-ից ավելի այցելուի միաժամանակյա ներկայությունը, պահպանելով առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն, բացառելով թղթե տեղեկատվական նյութերի շրջանառումը այցելուների շրջանում, այցելուների հպումը էկրաններին և այլն: Գյումրու քաղաքապետարանից վստահեցնում են՝ թանգարանները պատրաստ են այս կանոններով ընդունել այցելուներին: «Հաշվի առնելով այցելուների առաջիկա հնարավոր հոսքը, խնդրելու ենք խմբերին նախապես կապվել թանգարանների հետ՝ ժամային հստակեցումներ անելու, այդ այցերն ավելի համակարգված կազմակերպելու, կուտակումներից խուսափելու ու թանգարաններում անհրաժեշտ հեռավորություն պահպանելու համար»,- ասել է Գյումրու քաղաքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը՝ խնդրելով այցելուներին լինել կարգապահ ու հետևել պարետի կողմից սահմանված կանոններին: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
