Թուրքիայի միակ հայկական գյուղում պատարագ կմատուցի Կ․ Պոլսի հայոց պատրիարքը
1001
Ուրբաթ, 14 օգոստոսի, 2020 թ., 18:45
![]() Թուրքիայի միակ հայկական Վաքըֆլը գյուղում ամեն տարի օգոստոսի երկրորդ կիրակի օրը նշվում է Սուրբ Մայր Աստվածածնի Վերափոխման տոնը։ Վաքըֆլըի Մայր Աստվածածին եկեղեցում մատուցվում է պատարագ, որից հետո կատարվում է խաղողօրհնեքի ծիսական արարողություն: Կ․ Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը օգոստոսի 16-ի սուրբ պատարագը մատուցելու համար կմեկնի Վաքըֆլը, հաղորդում է ermenihaber-ը։ Նշենք, որ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ այս տարվա մատուցվելիք պատարագին ներկա կգտնվեն միայն Թուրքիայում բնակվող հայերը։ Պատարագի ժամանակ առաջին անգամ կճաշակեն այս տարվա օրհնված խաղողը, այնուհետև մուսալեռցիների ավանդական հարիսան։ |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
