Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Հակաճգնաժամային 24-րդ միջոցառմամբ աջակցություն կստանան խաղող վաճառող գյուղացիական տնտեսությունները. Էկոնոմիկայի նախարար

530
Ուրբաթ, 14 օգոստոսի, 2020 թ., 12:20
Հակաճգնաժամային 24-րդ միջոցառմամբ աջակցություն կստանան խաղող վաճառող գյուղացիական տնտեսությունները. Էկոնոմիկայի նախարար

«Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 24-րդ միջոցառումը վերաբերում է գյուղատնտեսության ոլորտում կառավարության աջակցության ծրագրերին է՝ առանձնահատուկ շեշտադրմամբ, որովհետև թիրախավորել է հատկապես խաղող մթերող կազմակերպություններին, ինչպես նաև կազմակերպությունների միջոցով մեր ֆերմերային տնտեսություններին։

Չնայած այս աջակցությունն ուղղված է գինեգործությամբ և կոնյակագործությամբ զբաղվող կազմակերպություններին, սակայն աջակցության առանձնահատուկ պայմանն այն է, որ ֆինանսական աջակցություն ստանում են ոչ թե կազմակերպությունները, այլ փոխանցվում է այն գյուղացիական տնտեսությունների բանկային հաշվեհամարներին, որոնք խաղող են վաճառել մթերող կազմակերպություններին»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 14-ին, ասուլիսին հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։