Երևան`   +21 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

ՄԱԿ-ը 50 հազար տոննա ալյուր կուղարկի Լիբանան

1026
Երեքշաբթի, 11 օգոստոսի, 2020 թ., 17:05
ՄԱԿ-ը 50 հազար տոննա ալյուր կուղարկի Լիբանան

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը պատրաստվում է Լիբանան ուղարկել 50 հազար տոննա ցորենի ալյուր՝ սննդի դեֆիցիտի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում: Այս մասին հայտարարել է Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը, հայտնում է ТАСС-ը:

«Հաշվի առնելով նավահանգստում հացահատիկի պահեստարաններին հասցված վնասը՝ 50 000 տոննա ցորենի ալյուր կուղարկվի Լիբանանի մայրաքաղաք, որպեսզի երկիրը սննդի պակաս չունենա»,- նշվում է գործակալության կողմից տարածված հաղորդագրության մեջ:

Նախօերին ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դևիդ Բիզլին հայտնել էր, որ Լիբանանին կարող է սով սպառնալ, եթե նավահանգիստը երկու շաբաթվա ընթացքում չվերականգնվի: