«Թամարա Մարությանը գնահատելի ներդրում է ունեցել թատրոնի ստեղծագործական կյանքում». Գ. Սունդուկյանի թատրոն
![]() Այսօր սգում ենք մեր թատրոնի նվիրյալներ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դստեր՝ Թամարա Մարությանի և նրա ընտանիքի ողբերգական վախճանը։ Թամարա Մարությանը երկար տարիներ աշխատել է Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի երաժշտական բաժնում և գնահատելի ներդրում ունեցել թատրոնի ստեղծագործական կյանքում։ Կորուստն անդառնալի է, ցավը՝ անսփոփ։ Մեր զորակցությունն ենք հայտնում զոհվածների ծնողներին, հարազատների ու ընկերներին։ Մայր թատրոնի առցանց հեռարձակվող ծրագրերը մեկ շաբաթով կդադարեցվեն՝ ի հիշատակ մեր սիրելի Թամարայի։ Հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 11-ին, ժամը՝ 17:30-ից Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս եկեղեցում, հուղարկավորությունը՝ օգոստոսի 12-ին, ժամը 13:00-ին, նույն վայրից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 9-ին ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 182-րդ կմ հատվածում բախվել են Toyota մակնիշի և «Mercedes» մակնիշի բեռնատար ավտոմեքենաները, ինչի հետևանքով զոհվել են ՀՀ վաստակավոր արտիստներ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դուստրը՝ Թամարա Մարությանը, նրա ամուսինն ու 2 երեխաները: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
