ԵՄ-ն քննադատում է Լուկաշենկոյին ու պահանջում ազատել ձերբակալվածներին
![]() Եվրոխորհրդի նախագահ Շառլ Միշելը քննադատել է բելառուսական ուժայինների գործողությունները փողոց դուրս եկած մարդկանց նկատմամբ: «Ցուցարարների հանդեպ բռնությունը պատասխան չէ: Խոսքի ազատությունը, հավաքների ազատությունը մարդու հիմնարար իրավունքներն են և դրանք պետք է պահպանվեն»,- հայտարարել է նա թուիթերյան իր էջում: Իրենց հերթին քննադատական խոսք են հնչեցրել նաև ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը և ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին՝ ընդգծելով, որ ընտրությունների հաջորդած գիշերը մթագնել է անհամաչափ ու անընդունելի ուժի կիրառմամբ: «Մենք դատապարտում ենք բռնությունը և կոչ անում անհապաղ ազատ արձակել անցած գիշեր ձերբակալվածներին»,- հայտարարել են նրանք: Նրանք նաև շեշտել են՝ միայն մարդու իրավունքներին հետևելը, ժողովրդավարությունը, ազատությունը, արդար ընտրություններն են երաշխավորում Բելառուսի կայունությունն ու ինքնավարությունը:
|

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
16710.10.2026, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
14910.10.2026, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
15709.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
13309.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
13409.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
13209.10.2026, 10:12
