«Մի նկար՝ կիլիկյան ձեռագրից». Կարեն Մաթևոսյան
715
Երկուշաբթի, 10 օգոստոսի, 2020 թ., 03:10
![]() Հայագետ, արվեստի պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարծես թե այսօր գրքասերի օրն է, բայց ՖԲ-ում էս մասին որևէ բան չտեսա: Ուրեմն մի նկար դնեմ, որը կիլիկյան ձեռագրից է, և որտեղ օրհնվում են մատյանի ստացողն ու գրիչ-նկարիչը, որը Սարգիս Պիծակն է (աջ կողմում)։ Գիտեք, որ հնում տպարան չկար, դրա համար մատյանները ձեռքով արտագրում էին, բայց ամեն գրիչ հմուտ չէր։ Այդպիսի մեկը հիշատակարանում գրում է. «Սխալներիս համար մի մեղադրեք, քանզի հմուտ չէի այս գործին, բայց մտածեցի, որ ավելի լավ է տգեղ գրել, քան թե պարապ ման գալ» (Վարդան, 1331 թ.)։ Գրաբարով ավելի դիպուկ է՝ «...լաւ է փծուն գրել, քան ունայն շրջել»»: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
