Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Տիգրանակերտում ընթանում են Ցիցսարի վաղքրիստոնեական եկեղեցու պեղումները

786
Ուրբաթ, 07 օգոստոսի, 2020 թ., 00:30
Տիգրանակերտում ընթանում են Ցիցսարի վաղքրիստոնեական եկեղեցու պեղումները

Պատմաբան, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տարածել և կից գրել. «Տիգրանակերտ:
Ցիցսարի վաղքրիստոնեական եկեղեցու պեղումները: Ինչպես և սպասելի էր՝ ժայռերի վրա ու ժայռերի մեջ, սրբատաշ ու գողտրիկ:
Ցիցսարի պաշտամունքային համալիրի պեղումները հնարավորություն են տալիս Տիգրանակերտում՝ Վաղքրիստոնեական հրապարակի, Վանքասարի եկեղեցու, Խաչենագետի ափի քարայրային-պաշատմունքային համալիրին հավելել չորրորդ վաղքրիստոնեական համալիրը, ինչն ամբողջացնում է քաղաքի սրբազան լանդշաֆտը»: