Սահարա անապատի ընդլայնումը կանխելու համար Աֆրիկայում կառուցում են «Մեծ կանաչ պատ»
![]() «Մեծ կանաչ պատ» նախագիծը (The Great Green Wall) ստեղծվել է Աֆրիկայում կլիմայի փոփոխություններին և Սահարա անապատի արագ ընդլայնման դեմ պայքարելու նպատակով: Այս մասին գրում է SCIENCE & TECHNOLOGY-ն՝ հավելելով, որ վերջին 100 տարվա ընթացքում անապատն ընդլայնվել է շուրջ 10%-ով։ Մասնագետները հույս ունեն, որ այս նախագծի օգնությամբ կկարողանան կասեցնել հողերի անապատացումն ու կենսաբազմազանության ոչնչացումը։ Սկզբնապես նախագծի հեղինակները պլանավորել էին Սահարայի հարավային սահմանի ամբողջ երկայնքով՝ 7775 կմ երկարությամբ և 15 կմ լայնությամբ տնկել ծառերի մի շերտ։ Սակայն ծրագիրն արագորեն ընդլայնվեց և վերածվեց մի շարք գործողությունների, որոնք ուղղված են տարածաշրջանի կայունությանն ու զարգացմանը, էկոլոգիական իրավիճակի կարգավորմանը, կենսապայմանների բարելավմանն ու պարենային անվտանգությանը։ Պատն ստեղծվում է միաժամանակ մի քանի ուղղություններով, որոնցից հիմնականը ծառեր և թփեր տնկելն է, ինչպես նաև՝ այն բույսերի խնամքը, որոնք չեն կարող գոյատևել առանց մշտական խնամքի։ Նախագծի վրա աշխատում է Աֆրիկայի 21 երկիր։ Թեև իրականացվել է նախատեսված աշխատանքների միայն 15%-ը, այնուամենայնիվ, մասնագետները նշում են, որ տարածաշրջանում էկոլոգիական իրավիճակն էապես փոխվել է, դեգրադացված հողն արագորեն վերականգնվում է, օրինակ, Նիգերիայում վերականգնվել է մոտ 5 միլիոն հեկտար քայքայված հող։ Անապատացման դեմ պայքարի այս փուլում նկատվել է նաև տեղումների քանակի որոշակի աճ։ Մեծ կանաչ պատի կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2030 թվականը։ Այսուհանդերձ, ըստ փորձագետների, 2007 թվականին մեկնարկած այս նախագիծն այժմ վտանգված է՝ պայմանավորված ջրի սակավության, իսկ որոշ դեպքերում՝ բացակայության հետ։ |

«Կլիմայի տաքացումը միջատներին մղում է դեպի լեռներ, սակայն այնտեղ նրանց սպառնում է թթվածնի պակասը»․ Լևոն Ազիզյան
13901:06
«Անփույթ շինարարությամբ կարճացրել են բարձրարժեք ծառերի կյանքը»․ Արփինե Խաչատրյան (տեսանյութ)
13908.09.2026, 11:00
«Ատլանտյան օվկիանոսում ամենահանգիստ փոթորկային սեզոնը կարող է գրանցվել»․ Լևոն Ազիզյան (լուսանկար)
15307.09.2026, 13:06
«Ընդամենը 30 տարի առաջ այստեղ հնարավոր էր դահուկավազք անել ամռանը». Լևոն Ազիզյան
25406.09.2026, 17:00
«Երկրի մակերևույթի գլոբալ միջին ջերմաստիճանն արդեն 27-րդ օրն անընդմեջ գերազանցում է տվյալ օրվա նախկին ռեկորդը». Լևոն Ազիզյան
19406.09.2026, 14:42
«Կատալպան Երևանի փողոցներում տնկելը հանցանք է միջավայրի, բնակչության առողջության նկատմամբ». Քրիստինա Վարդանյան
13003.09.2026, 11:00
