Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարի այսօրվա ակցիան ավարտվեց
Ինչպես արդեն հայտնել էինք, Ջերմուկի համայնքապետն այսօր ցուցարարներին հայտարարեց, որ վաղը կտեղափոխվեն և՛ «Լիդիանի», և՛ Ամուլսարի պահապանների վագոն-տնակները: Նա հորդորեց ցուցարարներին, որ հեռանան՝ ազատելով ճանապարհի երթևեկելի հատվածը: Մինչ ցուցարարները վճռում էին գնալ, թե մնալ բողոքի ակցիայի վայրում, բնապահպան Անի Խաչատրյանը հայտարարեց, որ, իր տեղեկություններով, վագոն-տնակները պատրաստվում են տարածքից հեռացնել ոչ թե 30 մետր այլ՝ 7: Հայտարարությունն առաջացրեց ցուցարարների վրդովմունքը: Ջերմուկի բնակիչ, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը հորդորեց ակցիայի մասնակիցներին, որ այսօր գնան տուն՝ վաղը ակցիան շարունակելու ակնկալիքով. «Վաղը կունենանք քննարկումներ, կհասկանանք՝ ինչ ենք ուզում մենք, բացի այդ, կվերահսկենք, թե վագոն-տնակները քանի մետր են տեղափոխելու և ըստ այդմ կորոշենք մեր հետագա ինքնաբուխ անելիքները»,- ասաց Բունիաթյանը: Ցուցարարները համաձայնեցին նրա առաջարկին: Այսօրվա բողոքի ակցիան անցավ համեմատաբար հանդարտ. ոստիկանությունը ուժ չկիրառեց, ընթացան բանակցություններ ակցիայի մասնակիցների, ոստիկանների և Ջերմուկի համայնքապետի միջև: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18