Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Վաղը «Լիդիանի» և Ամուլսարի պահապանների վագոն-տնակները կհանվեն». Ջերմուկի համայնքապետ

423
Հինգշաբթի, 06 օգոստոսի, 2020 թ., 21:20
«Վաղը «Լիդիանի» և Ամուլսարի պահապանների վագոն-տնակները կհանվեն». Ջերմուկի համայնքապետ

«Կարծում եմ՝ վաղը «Լիդիանի» և Ամուլսարի պահապանների վագոն-տնակները կհանվեն»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցում ասաց Ջերմուկի համայնքապետ Վարդան Հովհաննիսյանը։

Նա հայտնեց, որ տարածքում տեղադրված վագոն-տնակների հարցի ուղղությամբ նամակ են գրել «Լիդիան Արմենիային»։ «Պայմանավորվել ենք երկու կողմերի հետ որ 2 կողմից էլ պիտի վագոն-տնակները գնան, և, միանշանակ, ճանապարհ չպետք է փակվի: Կարծում եմ՝ վաղը այդ վագոն-տնակները կտեղափոխվեն, Ամուլսարի պահապանների վագոն-տնակները նույնպես կտեղափոխվեն»,- ասաց համայնքապետը՝ հավելելով, որ այժմ սպասում են «Լիդիանի» պատասխանին։

Համայնքապետի խոսքով՝ վագոն-տնակները, ամենայն հավանականությամբ, վաղը՝ մինչև 12:00 կհանվեն տարածքից:

Ինչպես արդեն հայտնել էինք, «Լիդիան Արմենիայի» նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել էր՝ փոխարենը դնելով իրենց վագոն-տնակները, ինչի հետևանքով էլ վերսկսվել են բողոքի ակցիաներն Ամուլսարի տարածքում: