Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Ջերմուկը Չեռնոբիլ չի դառնալու». Նաիրա Զոհրաբյան

687
Չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2020 թ., 22:55
«Ջերմուկը Չեռնոբիլ չի դառնալու». Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Որևէ մեկը կարո՞ղ է պատկերացնել, որ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի որևէ հայ երբևէ կհոգնի արցախյան խնդրի պայքարից ու կհանձնվի։ Ո՛չ։

Որևէ մեկը պատկերացնո՞ւմ է, որ վայոցձորցին, ջերմուկցին կհոգնի, կդադարեցնի պայքարն ընդդեմ Ամուլսարի շահագործման ու կհանձնվի։

Ո՛չ։

Եվ ուրեմն՝ Ամուլսարը սար է մնալու։ Եվ ուրեմն՝ Ջերմուկը Չեռնոբիլ չի դառնալու։

Որպես ԱԺ-ում ստեղծված՝ Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ, առաջարկում եմ հրավիրել հանձնաժողովի հրատապ նիստ և քննարկել ստեղծված իրավիճակը։

Ոստիկանական բռնությամբ և մարդկանց ահաբեկելով հարց չի լուծվելու»։