«Մինչ օրս Հաց բերողին նվիրված հուշարձանի նախագծի վերաբերյալ որոշում չի կայացվել». Անահիտ Թարխանյան
![]() Ճարտարապետ, հասարակական գործիչ Անահիտ Թարխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թավշյա հեղափոխությունից հետո նոյեմբեր ամսից ի վեր Արթուր Սարգսյանին նվիրված հուշարձանի նախագիծը հանձնել ենք քաղաքապետարան, իսկ անցյալ տարի աշնան վերջ ավագանու Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն անդրադարձել է առաջարկին, ուսումնասիրել այն։ Մինչ օրս կառույցի վերաբերյալ որևէ որոշում չի կայացվել, պատասխան չենք ստացել, չի տրամադրվել ճարտարապետանախագծային առաջադրանք․․․ Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի կերպարը դարձել է 21-րդ դարում հայի առաքինության, իսկ իր ինքնազոհ ու ոգեղեն արարքը՝ ուղեցույց բոլորիս համար որպես քաղաքացիական հանրության խորհրդանիշ, և հենց այդ պատճառով էլ առաջարկվեց այն տեղադրել Մաշտոցի պուրակում։ Հուշարձանի նախագիծն իրականացվել և տեղն ընտրվել է այնպես, որ չվնասվի պուրակում աճած որևէ մեծ ու փոքր ծառ կամ էլ բուսահող։ Շատ ափսոս, որ այն չկառուցվեց, իսկ դրա փոխարեն հատվեցին քաղաքի առանց այն էլ սակավաթիվ մեծ ծառերը, բուսահողն էլ գնաց բետոնի տակ»: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12



