Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 5482 նոր դեպք
![]() Ռուսաստանի 84 շրջաններում կորոնավիրուսով վարակման նոր՝ 5 482 դեպք է հաստատվել, մահացել է 161 մարդ (նախօրեին՝ 129 մարդ): Այս մասին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, գրում է Интерфакс-ը։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 839 981 մարդ, բուժում է ստանում 187 608 մարդ, ապաքինվել է 638 410 բուժառու (նախօրեին՝ 8 755), մահացել է 13 963 մարդ։ Նոր դեպքերի մեծ մասը հաստատվել է Մոսկվայում՝ 695 դեպք, մահացել է 14, ապաքինվել է 1 260 մարդ։ COVID-19-ի ևս 210 նոր դեպք է արձանագրվել Սվերդլովսկի մարզում, Խանտի-Մանսիական ինքնավար տարածքում՝ 171, Սանկտ Պետերբուրգում՝ 159, Մերձմոսկվայում՝ 150, Նիժնի Նովգորոդի շրջանում՝ 145, Կրասնոյարսկի երկրամասում՝ 145, Իրկուտսկի մարզում՝ 140, Մուրմանսկի մարզում՝ 139 և Ռոստովի մարզում՝ 133։ Մնացած բոլոր մարզերում նոր դեպքերի թիվը չի գերազանցում 100-ը։ |

Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
11214.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
15913.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
13712.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
15010.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
18907.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
19907.09.2026, 14:12
